Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտական օր ԵՊԲՀ-ում

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին ընդառաջ ԵՊԲՀ նիստերի դահլիճում մեկնարկեց «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով հոբելյանական գիտաժողովը: Այն ներառում է Ուսանողական գիտական օր, «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով, փորձարարական և կլինիկական բժշկության գիտակրթական և կառավարման համակարգի զարգացումներին և բարեփոխումներին միտված քննարկումներ, գիտագործնական հանդիպումներ, ուսանողական և գիտական այլ միջոցառումներ:Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Մեր միջազգային գիտաժողովը մեկնարկեց «Ուսանողական գիտական օրով»: Ուրախ եմ այս դահլիճում տեսնելու այսքան հետաքրքրված ուսանողներ: Այսօրվա խորագիրն է՝ «Հետազոտի՛ր, բացահայտի՛ր և փոխի՛ր»: Մենք ունենք հին ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է պահպանել, դրա հետ մեկտեղ պետք է ուսումնասիրենք այն, ինչ ունենք և որոշակի փոփոխություններ իրականացնենք կատարվող հետազոտական աշխատանքներում՝ ներառելով այդ ամենը ուսումնական ծրագրերում»:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հայտնեց, որ Ուսանողական գիտական օրվա ղեկավարումը փոխանցված է ուսանողներին, որոնք նաև մեծ դեր են ունեցել այն կազմակերպելու գործում:
Նշենք, որ այսօրվա գիտական միջոցառումը բաղկացած էր երկու մասից, որի առաջին մասն իր մեջ ներառում էր օտարերկրյա այնպիսի հայտնի մասնագետների դասախոսություններ, ինչպիսիք են Վահագն Օհանյանը (Հյուսիսարևելյան Օհայոյի բժշկական համալսարան, ԱՄՆ), Բարտ Էգգենը (Գրոնինգենի համալսարանական բժշկական կենտրոն, Նիդերլանդներ), Աբրահամ Ավիտալը (ECNP), Գևորգ Հոպայանը (Թագավորական քոլեջ, Մեծ Բրիտանիա),
Րաֆֆի Ավետիսյանը (Քլիվլենդի կլինիկա, ԱՄՆ): Երկրորդ մասում ԵՊԲՀ 13 ուսանողներ ներկայացրեցին իրենց կողմից կատարված հետազոտական աշխատանքները:
Հիշեցնենք, որ գիտաժողովը կտևի ևս երեք օր և կավարտվի հոկտեմբերի 15-ին:

Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...


Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...


2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն